Մայրենի

21

Սասունցի Դավթին ուներ մի քեռի,
Անունը Թորոս, ահեղ աժդահա։
Սա էլ իմացավ համբավը կըռվի,
Մի բարդի ուսին գալիս է ահա։
Գալիս է՝ հեռվից բարձըր գոռալով.
— Ի՜նչ եք վեր եկել էս դաշտի միջում,
Քանի գըլխանի մարդիկ եք կամ ո՞վ,
Սասունցի Դավթին որ չեք ճանաչում…
Բա չե՞ք իմանում, որ էստեղ է նա
Գալու՝ խաղացնի իր ձին թևավոր.
Չըքվեցե՜ք, հիմի ուր որ է կըգա,
Եկել եմ սըրբեմ մեյդանը էսօր։

Ասավ ու քաշեց իր ուսի բարդին,
Սըրբեց բանակից մի քըսան վըրան…
Դավիթն էլ ահա սարի գագաթին
Կանգնած՝ գոռում է վիշապի նըման.

— Ով քընած եք՝ արթուն կացե՜ք,
Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք,
Ով կեցել եք՝ զենք կապեցե՜ք,
Զենք եք կապել՝ ձի թամբեցե՜ք,
Ձի եք թամբել՝ ելե՜ք, հեծե՜ք,
Հետո չասեք՝ թե մենք քընած —
Դավիթ գող-գող եկավ, գընաց...

Էսպես կանչեց ասպանդակեց,
Ու, ինչ ամպից կեծակ զարկի,
Մըսրա զորքի մեջտեղ զարկեց,
Շողացնելով Թուր-Կեծակին։

Ջարդեց, փըշրեց մինչև կեսօր.
Կեսօր արինն ելավ հեղեղ,
Քըշեց, տարավ հազարավոր
Մարդ ու դիակ ողջ միատեղ։

Կար զորքի մեջ մի ալևոր,
Աշխարք տեսած ու բանագետ.
— Տըղե՛րք, ասավ, ճամփա տըվեք,
Գընամ խոսեմ ես Դավթի հետ։

Գընաց՝ կանգնեց Դավթի առաջ,
Էսպես խոսեց էն ծերունին.
— Դալար կենա՛, կուռըդ, ո՛վ քաջ,
Սուրըդ կըտրուկ միշտ քո ձեռին։

Մի ծերունուս խոսքին մըտիկ,
Տե՛ս, քու խելքը ինչ է կըտրում։
Ի՞նչ են արել քեզ էս մարդիկ,
Հե՞ր ես սըրանց դու կոտորում։

Ամեն մինը մի մոր որդի,
Ամեն մինը մի տան ճըրագ,
Որը կինն է թողել էնտեղ
Աչքը ճամփին, խեղճ ու կըրակ։

Որը մի տուն լիք մանուկներ,
Որը ծնող աղքատ ու ծեր,
Որը լացով քողն երեսին
Նորապըսակ ջահել հարսին…

Թագավորը զոռով-թըրով
Հավաքել է, էստեղ բերել։
Խեղճ մարդիկ ենք՝ պակաս օրով,
Մենք քեզ վընաս ի՞նչ ենք արել։

Թագավորն է քու թըշնամին,
Կըռիվ ունես — իր հետ արա,
Հե՞ր ես քաշում Թուր-Կեծակին
Էս անճարակ խալխի վըրա։

— Լավ ես ասում դու, ծերունի՛,
Ասավ Դավիթն ալևորին,
Բայց թագավորն ո՞ւր է հիմի,
Որ սև կապեմ նըրա օրին։

— Մեծ վըրանում քընած է նա,
Է՛ն, որ միջից ծուխը կելնի.
Էն ծուխն էլ հո ծուխ չի որ կա,
Գոլորշին է իր բերանի։

Ասին. դեպի մեծ վըրանը
Ասպանդակեց Դավիթն իր ձին,
Քըշեց, գընաց ու դըռանը
Գոռաց կանգնած արաբներին.

— Ո՞ւր է, ասավ, ի՞նչ է կորել,
Դուրս կանչեցե՛ք, գա ասպարեզ,
Թե մահ չունի՝ մահ եմ բերել,
Գըրող չունի՝ գըրողն եմ ես…

— Մելիքն, ասին, քուն է մըտել,
Օխտը օրով պետք է քընի.
Երեք օրն է դեռ անցկացել,
Չորս օր էլ կա, քունը առնի։

 Ի՜նչ, բերել է աղքատ ու խեղճ
Խալխին լըցրել ծովն արյունի,
Ինքը մըտել վըրանի մեջ՝
Օխտը օրով հանգիստ քընի՜…

Քընել-մընել չեմ հասկանում,
Վե՛ր կացրեք շո՜ւտ, դուրս գա մեյդան,
Էնպես դըրան ես քընացնեմ,
Որ չըզարթնի էլ հավիտյան։

Ելան՝ մարդիկ ճարահատված
Շամփուր դըրին թեժ կըրակին
Ու զարկեցին խոր մըրափած
Մըսրա-Մելքի բաց կրընկին։

— Օ՜ֆ, էլ հանգիստ քուն չունի մարդ
Էս անիծված լըվի ձեռից,
Խոր մըռընչաց հըսկան հանդարտ
Ու շուռ եկավ, քընեց նորից։

Ելան, բերին մեծ գութանի
Խոփը՝ դըրին թեժ կըրակին,
Ու կաս-կարմիր, կեծկըծալի,
Շիկնած տըվին մերկ թիկունքին։

— Օ՜ֆ, էլ հանգիստ քուն չունի մարդ
Էս անիրավ մոծակներից,
Աչքը բացավ հըսկան հանդարտ,
Ուզում էր ետ քընել նորից։

Տեսավ Դավթին։ գլուխն ահեղ
Վեր բարձրացրեց մըռընչալով,
Փըչեց վըրեն, որ թըռցընի
Էն աժդըհին մի փըչելով։

Տեսավ, տեղից ժաժ չի գալի,
Զարմանքն ու ահ պատեց հոգին։
Արնոտ աչքերն ըսպառնալի
Հառեց խոժոռ Դավթի աչքին։

Նայեց թե չէ, զգաց՝ իր մեջ
Տասը գոմշի ուժ պակասեց։
Պառկած տեղից վրա նստեց
Ու ժպտալով հետը խոսեց.

— Բարո՛վ, Դավի՛թ, հոգնած ես դեռ,
Ե՛կ, մի նստի՛ր, խոսենք կարգին,
Հետո դարձյալ կըռիվ կանենք,
Եթե կըռիվ կուզես կըրկին…

Իր վըրանում բըռնակալը
Քառսուն գազ խոր հոր էր փորել,
Ցանցով փակել մութ բերանը,
Վըրեն փափուկ խալի փըռել։

Ում որ հաղթել չէր կարենում,
Շողոմելով կանչում էր նա,
Նըստեցնում էր իր վըրանում
Էն կորստյան հորի վըրա։

Իջավ Դավիթ ձիուցը ցած,
Գընաց նըստեց… ընկավ հորը.
— Հա՛, հա՛, հա՛ հա՛, քահ-քահ խընդաց
Մըսրա դաժան թագավորը։

— Դե, թող հիմի գընա՝ խավար
Հորում փըթի, էնքան մընա։
Ու ահագին մի ջաղացքար
Բերավ, դըրավ հորի վըրա։

Առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերի իմաստով մոտ բառեր գրեք։
    ահեղ-սարսափելի
    համբավը-պատիվ
    մեյդանը-հրապարակ
    ասպանդակեց– ձիու կողքը խփել որ արագացնի
    ալևոր– տարիքով մարդ
    բանագետ– խելացի
    ճըրագ– լույս տվող փոքրիկ կրակ կամ լամպ (հին ժամանակներում մարդիկ ճրագով էին տունը լուսավորում
    խալխի– օտարների
    Օխտը- յոթ
    թեժ– տաք
  2. Մոխրագույնով նշված հատվածները շարադրեք ձեր բառերով։
    արթուն կացե՜ք- զարթնեք

    Հետո չասեք՝ թե մենք քընած -հետո չասեք առանց իմանալու եկա գնացի
    Դավիթ գող-գող եկավ, գընաց

    Կեսօր արինն ելավ հեղեղ- կեսօրին արդեն ավիրված էր

    Մի ծերունուս խոսքին մըտիկ
    Տե՛ս, քու խելքը ինչ է կըտրում
    Ի՞նչ են արել քեզ էս մարդիկ
    Հե՞ր ես սըրանց դու կոտորում- ուզում եմ դու հասկանաս թե ինչու ես էս մարդկաց վրա հարձակվել

    Թագավորը զոռով-թըրով
    Հավաքել է, էստեղ բերել
    Խեղճ մարդիկ ենք՝ պակաս օրով
    Մենք քեզ վընաս ի՞նչ ենք արել- մեզ թագավորն է բերել մեզ վրա ինչու ես հարձակվել

    Ի՜նչ, բերել է աղքատ ու խեղճ
    Խալխին լըցրել ծովն արյունի,
    Ինքը մըտել վըրանի մեջ՝
    Օխտը օրով հանգիստ քընի- ինչու է ինքը զորք ուղարկել ու յոթ օրով հանգիստ քնել

    Քընել-մընել չեմ հասկանում,
    Վե՛ր կացրեք շո՜ւտ, դուրս գա մեյդան,
    Էնպես դըրան ես քընացնեմ,
    Որ չըզարթնի էլ հավիտյան- ինձ չի հետաքրքրում նա քնել է թե ոչ հենց հիմա թող գա հրապարակ կռվի որ նենց ծեծեմ էլ չզարթնի
  3. Նարնջագույնով նշված բառերի արմատներից յուրաքանչյուրով կազմել մեկական նոր բառ։
    թևավոր- անթև
    կեսօր- կիսագունդ
    միատեղ- մեկական, անտեղի
    Նորապըսակ- նորություն, պըսակադրություն
    թագավորը- թագադրություն
    ջաղացքար- ջաղացպան, քարանձավ
  4. Դուրս գրեք 6 գոյական և դրանց համար ածականներ մտածեք։
    մարդ- ծեր
    թուր- սուր
    կին- սիրուն
    ծուխ- բարձր
    գութան- մեծ
    գլուխ- փոքր
  5. Բնութագրեք արաբ ալևորին։
    Խելացի, իմաստուն, ծեր
  6. Ինչո՞ւ Դավիթը կռիվը սկսելուց առաջ ձայն տվեց և քնից արթնացրեց Մսրա Մելիքի զորքին։
    Որպեսզի հետո չասեն առանց իմանալու Դավիթ գող-գող եկավ, գընաց։
  7. Եթե Դավիթի փոխարեն դու լինեիր մելիքի հետ կկռվեիր, թե՞ նրա զորքին կշարունակեիր կոտորել։ պատսխանդ հիմնավորիր։
    Ես կկռվեի Մելիքի հետ, քանի որ զորքը մեղք չուներ որ Մելիքը նրանց ասել էր կռվեին իրենց հետ։
  8. Ինչո՞ւ Դավիթն ինջավ ձիուց և համաձայնեց նստել Մելիքի վրանում։
    Որովհետև Մելիքն ասաց, որ Դավիթը գա նստեն, խոսեն, հետո կռվեն։

24

Սև ձին քաշեց Ձենով Օհան,
Ձախը դըրավ ասպանդակին,
Աջն էլ մինչև շուռ տար վըրան.
Կանգնեց Սասմա սարի գըլխին։

Տեսավ՝ Դավթի նըժույգն անտեր
Սարերն ընկած խըրխընջալով,
Ներքև Մըսրա զորքը չոքած,
Ինչպես անծեր ծըփուն մի ծով
։

Օխտը գոմշի կաշի հագավ,
Որ չըպատռի իրեն զոռից,
Կանգնեց Օհան ամպի նըման
Գոռաց Սասմա սարի ծերից։

— Հե՜յ-հե՜յ, Դավի՜թ, որտե՜ղ ես դու.
Հիշի՜ր խաչը քո աջ թևի,
Սուրբ Տիրամոր անունը տո՜ւր,
Ու դուրս արի լույսն արևի…

Ձենը գընաց դըմբդըմբալով՝
Դավթի ականջն ընկավ հորում.
— Հա՛յ-հա՜յ, ասավ, հորեղբայրս է,
Սասմա սարից ինձ է գոռում։

Ո՜վ Մարութա Աստվածածին,
Ո՜վ անմահ խաչ պատարագի,
Ձե՜զ եմ կանչել, — հասե՜ք Դավթին…
Կանչեց, տեղից ելավ ոտքի,

Էնպես զարկեց ջաղացքարին՝
Քարը եղավ հազար կըտոր,
Կըտորները երկինք թըռան,
Ու գնում են մինչև էսօր։

Ելավ նորից, կանգնեց ահեղ,
Սարսափ կալավ դև Մելիքին։
— Դավիթ ախպեր, ե՛կ դեռ էստեղ,
Սեղան նըստե՜նք, խոսենք կարգի՜ն…

— Էլ չեմ նըստիլ ես քու հացին,
Դու տըմարդի, վախկոտ ու նենգ.
Շո՛ւտ, զենքըդ առ, հեծիր քու ձին,
Դո՛ւրս եկ մեյդան, կըռիվ անենք։

— Կըռիվ անենք, ասավ Մելիք,
Իմն է միայն զարկն առաջին։
— Քոնն է, զարկի՛ր, կանչեց Դավիթ,
Գընաց, կեցավ դաշտի միջին։

Ելավ, կանգնեց Մըսրա-Մելիք,
Իր գուրզն առավ, հեծավ իր ձին,
Քըշեց, գընաց մինչ Դիարբեքիր
Ու էնտեղից եկավ կըրկին։

Երեք հազար լիդր էր քաշում
Հըսկայական իր մըկունդը.
Եկավ, զարկեց. կորավ փոշում
Ու երերաց երկրի գունդը։

— Երկիր քանդվեց կամ ժաժք եղավ,
Ասին մարդիկ շատ աշխարքում։
— Չէ՛, ասացին, արնի ծարավ
Հըսկաներն են իրար զարկում։

— Մեռավ Դավիթ էս մի զարկից,
Ասավ Մելիք իրեն զորքին։
— Կենդանի ե՜մ, ամպի տակից
Գոռաց Դավիթ Մըսրա-Մելքին։

— Հա՛յ-հա՜յ, մոտիկ տեղից եկա,
Տե՛ս, ո՜րտեղից հիմի կըգամ։
Ու վերկացավ, կանգնեց հըսկան,
Իր ձին հեծավ երկրորդ անգամ։

Երկրորդ անգամ քըշեց Հալաբ
Ու բաց թողեց ձին Հալաբից.
Բուք վեր կացավ, տեղ ու տարափ,
Արար աշխարհ դողաց թափից։

Եկավ, զարկեց. զարկի ձենից
Մոտիկ մարդիկ ողջ խըլացան։
— Գընա՜ց Դավիթ Սասմա տանից,
Գուժեց գոռոզ Մըսրա արքան։

— Կենդանի՜ եմ, կանչեց Դավիթ,
Մին էլ արի՜ — հերթն ինձ հասավ։
— Հա՛յ-հա՜յ, մոտիկ տեղից եկա,
Կանչեց Մելիք ու վեր կացավ։

Երրորդ անգամ հեծավ իր ձին,
Գընաց մինչև հողը Մըսրա,
Ու էնտեղից գուրզը ձեռին
Քըշեց, եկավ Դավթի վըրա։

Եկավ, զարկեց բոլոր ուժով,
Ծանըր զարկով հըսկայական.
Փոշին ելավ Սասմա դաշտից,
Բըռնեց երեսն արեգական։

Երեք գիշեր ու երեք օր
Փոշին կանգնեց ամպի նըման,
Երեք գիշեր ու երեք օր
Բոթը տըվին Դավթի մահվան։

Երբ որ անցավ երեք օրը,
Էն ամպի պես կանգնած փոշում
Կանգնեց Դավիթ, ինչպես սարը,
Գըրգուռ սարը մեգ-մըշուշում։

— Մելի՛ք, ասավ, ո՞ւմն է հերթը։
Սարսափ կալավ գոռ Մելիքին,
Մահվան դողը ընկավ սիրտը
Ու տապ արավ գոռոզ հոգին։

Գընաց, խորունկ մի հոր փորեց,
Իջավ, մըտավ վիհն էն խավար,
Վըրեն քաշեց քառսուն կաշի
Ու քառասուն ջաղացի քար։

Մըռընչալով ելավ տեղից
Էն առյուծի առյուծ որդին,
Իր ձին հեծավ ու փոթորկեց,
Խաղաց, շողաց Թուր-Կեծակին։

Առաջ վազեց մազերն արձակ
Մելքի պառավ մայրը ջադու.
— Դավի՜թ, մազըս ա՛ռ ոտիդ տակ,
Էդ մի զարկը ի՛նձ բաշխիր դու։

Երկրորդ անգամ թուրը քաշեց.
Էս անգամ էլ եկավ քուրը.
Դավի՜թ, եթե կուզես, կանչեց,
Իմ սըրտին զա՛րկ երկրորդ թուրը…

Վերջին զարկի ժամը հասավ,
Ելավ Դավիթ երրորդ անգամ.
— Էս մի զարկն ու աստված, ասավ,
Էլ մարդ չըգա, պետք է որ տամ։

Ասավ, ելավ ու փոթորկեց,
Թըռավ, ցոլաց Դավթի հուր ձին,
Ձին փոթորկեց, փայլատակեց
Ու ցած իջավ Թուր-Կեծակին։

Անցավ քառսուն գոմշի կաշին,
Անցավ քառսուն քարերը ցած,
Միջից կըտրեց ժանտ հըրեշին,
Օխտը գազ էլ դենը գընաց։

— Կենդանի՜ եմ, մին էլ արի՜,
Գոռաց Մելիք հորի տակից։
Դավիթ լսեց, շատ զարմացավ
Իրեն զարկեց, Թուր-Կեծակից…

— Մելի՛ք, ասավ, թա՛փ տուր մի քեզ։
Ու թափ տըվավ Մելիքն իրեն,
Միջից եղավ ճիշտ երկու կես,
Մեկն ընկավ դեսն ու մյուսը դեն։

Էս որ տեսավ Մըսրա բանակ,
Ջուր կըտըրվեց ահ ու վախից։
Դավիթ կանչեց. — Մի՛ վախենաք,
Ակա՛նջ արեք հալա դեռ ինձ։

Դուք ըռանչպար մարդիկ, ասավ,
Զուրկ ու խավար, քաղցած ու մերկ,
Հազար ու մի կըրակ ու ցավ,
Հազար ու մի հոգսեր ունեք։

Ի՜նչ եք առել նետ ու աղեղ,
Եկել թափել օտար դաշտեր.
Չէ՞ որ մենք էլ ունենք տուն-տեղ,
Մենք էլ ունենք մանուկ ու ծեր…

Ձանձրացե՞լ եք խաղաղ ու հաշտ
Հողագործի օր ու կյանքից,
Թե՞ զըզվել եք ձեր հանդ ու դաշտ,
Ձեր հունձ ու փունջ, վար ու ցանքից…

Դարձե՛ք եկած ճանապարհով
Ձեր հայրենի հողը Մըսրա.
Բայց թե մին էլ զենք ու զոռով
Վեր եք կացել դուք մեզ վըրա,

Հորում լինեն քառսուն գազ խոր
Թե ջաղացի քարի տակին, —
Կելնեն ձեր դեմ, ինչպես էսօր,
Սասմա Դավիթ, Թուր-Կեծակին։

Էն ժամանակ աստված գիտի,
Ով մեզանից կըլնի փոշման.
Մե՞նք, որ կելնենք ահեղ մարտի,
Թե՞ դուք, որ մեզ արիք դուշման։

Առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառեր բացատրեք բառարանի օգնությամբ և սովորեք։
    Ասպանդակին – ձիու թամբից կախված ոտք դնելու երկաթե օղ
    Տըմարդի – անպետք, վատ
    Նենգ – խորամանկ,
    Գուրզն – հին զենք՝ գլխին կլոր հաստ մասով
    Մըկունդը – հաստ փայտից պատրաստված մահակ
    Ժաժք – երկարշշարժ
    Գուժռց – չարագուշակ լուր տվող
    Գոռ – շատ բարձր ձայնով աղաղակել
    Հոր – փորված խորը տեղ գետնի մեջ
    Վիհն – խոր փոս
    Բաշխիր – բաժանիր մասերի
    Ժանտ – չար
    Գազ – երկարության Պարսկական չափման միավոր
  2. Մոխրագույնով նշված հատվածները շարադրեք ձեր բառերով։

    Ներքև Մըսրա զորքը չոքած,
    Ինչպես անծեր ծըփուն մի ծով- Մսրա զորքը շատ էր

    Օխտը գոմշի կաշի հագավ,
    Որ չըպատռի իրեն զոռից,
    Կանգնեց Օհան ամպի նըման
    Գոռաց Սասմա սարի ծերից– Ձենով Օհանը յոթը գոմեշի կաշի հագավ, որ բարձր գոռալուց ինքը չպատռվի։

    Կըռիվ անենք, ասավ Մելիք,
    Իմն է միայն զարկն առաջին։
    — Քոնն է, զարկի՛ր, կանչեց Դավիթ,
    Գընաց, կեցավ դաշտի միջին- Մելիքը ցանկանում էր առաջինը ինքը Դավիթի վրա հարձակվեր և Դավիթը համաձայնվեց։

    Չէ՛, ասացին, արնի ծարավ
    Հըսկաներն են իրար զարկում- հսկաներն են իրար հետ կռվում

    Երեք գիշեր ու երեք օր
    Փոշին կանգնեց ամպի նըման,
    Երեք գիշեր ու երեք օր
    Բոթը տըվին Դավթի մահվան- երեք օր ու գիշեր փոշին օդում էր և լուր էին տարածում, որ Դավիթը մահացել է։

  3. Նարնջագույնով նշված բառերի արմատներից յուրաքանչյուրով կազմեք մեկական նոր բառ։
    Տիրամոր- անտեր, կնքամայր
    հորեղբայրս- հորաքույր, եղբայրական
    Աստվածածին– Աստվածատուր, ծննդաբերել
    հըսկայական- հսկայածավալ
    Հողագործի- հողմաղաց, անգործ
  4. Դուրս գրեք 6 բառ, որ գործողություն են ցույց տալիս և դրանց համար գրեք ձև ցույց տվող բառեր, օրինակ՝ վազել- արագ վազել։
    Թափ տալ- ուժեղ թափ տալ
    Եկավ- կամաց գալ
    Քշել- դանդաղ քշել
    Զարկել- թեթև զարկել
    Հեծել- արագ հեծել
    Կանգնել- զգաստ կանգնել
  5. Ինչպե՞ս Դավիթն ազատվեց փոսից, համառոտ պատմեք։
    Երբ Դավիթն լսեց Ձենով Օհանի ձայնը նա ուժ ստացավ և դուրս եկավ փոսից։
  6. Ինչո՞ւ երկրորդ անգամ Դավիթը չնստեց Մելիքի հետ սեղան։
    Որովհետև նա մտածեց նա նորից խաբում է։
  7. Կարո՞ղ ես ներկայացնել, թե ի՞նչ օրենքներով էին կռվում Մելիքն ու Դավիթը։
    Մելիքը անարդար էր կռվում, քանի որ նա իր մեկ անգամից ավել անգամ զարկեց, իսկ Դավիթը համբերատար սպասում էր իր հերթին։
  8. Քանի՞ զարկ զարկեց Դավիթը և ինչո՞ւ բոլոր զարկերը չկարողացավ հասցնել Մելիքին։
    Ընդհանուր երեք զարկ զարկեց, բայց առաջին երկու զարկերը հասել են Մելիքի մորն ու քրոջը։

Самостоятельная работа:


1.Подбери какие слова являются антонимами
громкий мелкий верхний холодны толстый чёрный горячий жёсткий белый нижний мягкий щедрый хороший лёгкий первый дешёвый тяжёлый плохой дорогой последний глубокий тонкий скупой тихий․

громкий-тихий
верхний-нижний
толстый- тонкий
щедрый-скупой
чёрный-белый
холодны-горячий
дешёвый-дорогой
жёсткий-мягкий
хороший-плохой
мелкий-глубокий
лёгкий-тяжёлый
первый-последний

2. К данным словам подбери синонимы.
беда —горе
врун —обманщик
работа —дело
забава —развлечение
ребята —дети
товарищ —друг
симпатичный —привлекательный
проказник —озорник

3.Выберите слово, наиболее точно передающее мысль предложения.
Я шёл по лесной дорожке. Под моими ногами тихо (шумели, шелестели,
хрустели, трещали, шуршали
) опавшие листья.
Глубокая осень. Я иду по лесной тропинке. Вдруг за деревьями, за
кустарниками (мелькнула, промелькнула, показалась, померещилась,
пролетела, пронеслась, проплыла, пробежала, замаячила, почудилась
) неясная
тень какого-то животного. «Волки!» холодком ударила тревога в сердце.

4.Подбери слова-синонимы
автомобиль-машина
азбука-букварь
бежать-мчаться
благодарю-спасибо
быстро-мгновенно
учтивый —вежливый
солдат-воин
смелый-храбрый

5.Подбери синонимы к слову крохотный и вставь их в текст.

Котенок
У нас во дворе я увидел крохотного котенка. Он был такой ____крошечный_____________, что ещё плохо
ходил. Его_____малюсенькие___________ лапки заплетались, ___маленькие_______________ глазки смотрели жалобно

Black kiddy by Tumanyan

In a deep forest, there lives a goat. She has a lovely black kiddy. She leaves the kiddy at home every day and goes to the field to graze. In the evening she comes home, knocks at the door and calls:

Black kiddy,

Lovely sonny,

I have walked over the hill and Dale,

I have made sweet milk for you,

Open the door let me in,

And I will give you sweet, sweet milk,

Black kiddy,

Lovely sonny!

The kiddy jumps to his feet and opens the door. Mother goat gives him milk and goes to the field to graze again.

The wolf sees all this and one evening he comes up, knocks at the door and calls in his harsh voice:

Black kiddy,

Lovely sonny,

I have walked over the hill and Dale,

I have made sweet milk for you,

Open the door let me in,

And I will give you sweet, sweet milk,

Black kiddy,

Lovely sonny!

The kiddy listens and listens and then asks:

”Who are you? I don’t know you. My mother doesn’t call that way. She has a sweet, soft voice. Go away…..Don’t come here any more”

The wolf goes away.

Soon mother goat comes, knocks at the door and calls:

Black kiddy,

Lovely sonny,

I have walked over the hill and Dale,

I have made sweet milk for you,

Open the door let me in,

And I will give you sweet, sweet milk,

Black kiddy,

Lovely sonny!

The kiddy opens the door, drinks his milk and tells his mother about the wolf.

“Ba, ba, ba, ba dear Blacky….Well done! It is good that you didn’t open the door. It was the wolf. If he comes again, shout at him, “If you don’t go away my mother will kill you with her sharp horns”.

Անծանոթ բառեր

graze-արածել

knock-թակ

harsh-կոպիտ

dale-հովիտ

sharp horns-սուր պոզեր

any more- այլևս

Answer the questions.

Where does the goat live?

What does the mother goat do every day?

What does she bring to her kiddy?

Who sees the goat and the kiddy?

How does the wolf speak?

Why doesn’t the kiddy open the door to the wolf?

What advice does the mother give to her son?

Describe the mother goat.

Describe the wolf.

Why is the kiddy clever?

What lesson does the story teach?

Write True or False.

The goat lives in a deep forest.

The kiddy is white.

The mother goat has a harsh voice.

The wolf tries to trick the kiddy.

The kiddy opens the door for the wolf.

The mother is happy with her son.

Fill in the blanks

The goat goes to the field to __________.

In the evening she __________ at the door.

The wolf speaks in a __________ voice.

The kiddy says his mother has a __________ voice.

The mother goat has sharp __________.

Change into Past Simple

The goat lives in a forest.

She goes to the field.

The wolf knocks at the door.

The kiddy listens carefully.

The mother gives him milk.

Creative work

Write a different ending to the story.

Write 5 sentences about what happens if the kiddy opens the door.

Write a short moral (lesson) of the story.

Choose the correct answer

Where does the goat live?
a) In a village
b) In a deep forest
c) In a city

What color is the kiddy?
a) White
b) Brown
c) Black

Where does the mother goat go every day?
a) To the river
b) To the forest
c) To the field

What does the wolf want?
a) Milk
b) To eat the kiddy
c) To help the goat

Why doesn’t the kiddy open the door?
a) He is sleeping
b) He hears a harsh voice
c) He is afraid of milk

What does the mother goat have?
a) Sharp horns
b) Big teeth
c) Long tail

Change into Past Simple

The goat lives in a forest.

She goes to the field.

The wolf knocks at the door.

The kiddy listens carefully.

The mother gives him milk.

Creative work

Write a different ending to the story.

Write 5 sentences about what happens if the kiddy opens the door.

Write a short moral (lesson) of the story.

Choose the correct answer

Where does the goat live?
a) In a village
b) In a deep forest
c) In a city

What color is the kiddy?
a) White
b) Brown
c) Black

Where does the mother goat go every day?
a) To the river
b) To the forest
c) To the field

What does the wolf want?
a) Milk
b) To eat the kiddy
c) To help the goat

Why doesn’t the kiddy open the door?
a) He is sleeping
b) He hears a harsh voice
c) He is afraid of milk

What does the mother goat have?
a) Sharp horns
b) Big teeth
c) Long tail

Match the words with their meanings

Graze

Knock

Harsh

Dale

Sharp horns

a) A small valley
b) To eat grass
c) Not soft, rough voice
d) To hit a door
e) Pointed animal horns

Choose the correct word.

The wolf speaks (harsh / harshly).

The mother has a (sweet / sweetly) voice.

The kiddy listens (careful / carefully).

The wolf is (clever / cleverly).

Make the sentences negative.

The goat lives in a city.

The wolf has a soft voice.

The kiddy opens the door to the wolf.

Make questions.

The goat goes to the field.
(Where ______________________________ ?)

The wolf knocks at the door.
(Who ______________________________ ?)

The kiddy opens the door.
(Does ______________________________ ?)

ՔԱՄԻ, ՔԱՄՈՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Քամու առաջացումը: Ինչպես հայտնի է՝ Երկրի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխման պատճառով առաջացել են մթնո­լորտային բարձր և ցածր ճնշման վայրեր: Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածր տեղափոխվում է ցածր ճնշման վայր, ևառաջա­նում է քամի:

Քամու ուժգնությունր կախված է ճնշումների տարբերությունից, իսկ ճնշումների տարբերությունը՝ ջերմաստիճանների տարբերությունից, այս­ինքն՝ ինչքան մեծ է վերջինս, այնքան ուժեղ է քամին:

Քամու տեսակները: Տարբերում են քամու հետեյալ տեսակ ները՝ բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ:

Բրիզները մեղմ քամիներ են, դիտվում են ծովերի, լճերի, մեծ գետերի ու ջրամբարների ափերին: Դրանք առաջանում են հետեյալ կերպ: Ցերեկր ցամաքն ավելի արագ է տաքանում, քան նույն տարածքում գտնվող ջրավազանի ջուրր (լիճ, գետ): Ցամաքի վրա առաջանում է մթնո­լորտի ցածր ճնշում, իսկ ջուրր դեռ սառն է, դրա վրա գտնվող օդր չի հասց­րել տաքանալ, ուստի ճնշումր բարձր է:

Նման պայմաններում ջրի վրայի ավելի սառն ու ծանր օդր տեղայ փոխվում է դեպի ցամաք՝ ձևավորելով ցերեկային կամ ծովային բրիզը:

Երեկոյան ցամաքի մակերեսն սկսում է արագ սառել, գիշերը դրա վրայի օդը խտանում է և ծանրանում: Իսկ ջրային ավազանը դեռևս տաք է: Բնականաբար, դրա վրա օդը նույնպես տաք է, թեթե, իսկ ճնշումը՝ ցածր: Այս դեպքում քամին կփչի ցամաքից դեպի ջրային ավազան՝ ձևավորելով գիշերային կամ ցամաքային բրիզը (նկ. 6.8):

Լեռնահովտային քամիները առաջանում են լեռների ու հովիտների միջև, որտեղից էլ ծագել է անունը: Այս քամիները նույնպես օրվա ընթաց­քում երկու անգամ փոխում են ուղղությունը՝ ցերեկը փչում են հովիտներից դեպի լեռները, իսկ գիշերը՝ լեռներից դեպի հովիտները:

Լեռնահովտային քամիներն առավել շատ դիտվում են տարվա տաք սեզոնում՝ երեկոյան ժամերին մեղմացնելով հովիտների տոթը: Դա շատ բնորոշ է Արարատյան գոգավորությանը, մասնավորապես՝ Երևան քաղաքին:

Մուսսոններ: Ի տարբե­րություն բրիզների և լեռնահով­տային քամիների՝ մուսսոններն ընդգրկում են ընդարձակ տա­րածքներ մայրցամաքների և օվկիանոսների միջև:

Մուսսոնները, նույնպես եր­կու անգամ փոխում են իրենց ուղղությունը, սակայն ոչ թե օր­վա, այլ՝ տարվա տաք և ցուրտ սեզոնների ընթացքում: Մուս­սոն բառն արաբերեն նշանա­կում է հենց տարվա սեզոն:

Տարվա տաք սեզոնին մուսսոններր փչում են ծովից դեպի ցամաք՝ բե­րելով առատ տեղումներ, իսկ ցուրտ սեզոնին՝ ցամաքից դեպի ծով է:

Պասսատներ: Պասսատներն արևադարձային լայնություններից դե­պի հասարակած փչող քամիներն են, որոնք իրենց ուղղությ ունը երբեք չեն փոխում: Պատճառն այն է, որ արևադարձային լայնություննե­րում մթնոլորտային ճնշումն ամբողջ տարվա րնթացքում միշտ բարձր է, իսկ հասարակածային լայնություններում՝ միշտ ցածր:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է քամին: Ինչպե՞ս է առաջանում:
    Երկրի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխման պատճառով առաջացել են մթնո­լորտային բարձր և ցածր ճնշման վայրեր: Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածր տեղափոխվում է ցածր ճնշման վայր, ևառաջա­նում է քամի:
  2. Քամու ի՞նչ տեսակներ գիտեք: Որո՞նք են բնորոշ Հայաստանի տարածքին:
    Տարբերում են քամու հետեյալ տեսակները՝ բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ:
  3. Ինչո՞վ են բրիզները տարբերվում մուսսոններից:
    մեղմ քամիներ են, դիտվում են ծովերի, լճերի, մեծ գետերի ու ջրամբարների ափերին: Դրանք առաջանում են հետեյալ կերպ: Ցերեկր ցամաքն ավելի արագ է տաքանում, քան նույն տարածքում գտնվող ջրավազանի ջուրր (լիճ, գետ): Ցամաքի վրա առաջանում է մթնո­լորտի ցածր ճնշում, իսկ ջուրր դեռ սառն է, դրա վրա գտնվող օդր չի հասց­րել տաքանալ, ուստի ճնշումր բարձր է:
  4. Ինչո՞ւ պասսատները չեն փոխում իրենց ուղղությունը:
    Պատճառն այն է, որ արևադարձային լայնություննե­րում մթնոլորտային ճնշումն ամբողջ տարվա րնթացքում միշտ բարձր է, իսկ հասարակածային լայնություններում՝ միշտ ցածր:

«Кот-обманщик и Кикос»

Жила-была одна мама по имени Анбан Хури. Она вышла замуж за глупца, и у них родился сын по имени Кикос.

Кикос вырос, и однажды он гулял на улице, как вдруг поднялся сильный ветер. Наступила зима, а у Кикоса не было куртки. Он мёрз, и друзья рассказали ему о коте, который умел шить куртки.

Вскоре Кикос нашёл кусок меха, взял его и пошёл к тому коту, чтобы заказать куртку. Кот сказал: «Приходи завтра за своей курткой».

На следующий день Кикос пришёл за курткой, но кот не сшил куртку — вместо неё он сшил для него шапку. Кот обманул его и сказал: «Ткань порвалась, я не могу сшить куртку, так что прощай».

И Кикос по своей глупости поверил ему и ушёл.

Русский


Творческие задание к сказке Ованеса Туманяна — «Пес и Кот»

1.Придумайте другое окончание сказки.
Напишите письмо герою: какой совет вы бы ему дали?

В конце сказки пёс и кот болше не враждуют и кот шьёт шубу в знак извинения и дарит пёсу. С того дня и до сих пор собака и кошка живут дружно․

Нарисуйте иллюстрацию к самому важному моменту сказки.
Уважаемый кот, прошу быть более ответственным, и если ты кому-то что-то обещаешь, нужно выполнять обещание вовремя.

С любовью,
Дани

2.Подбери синонимы к словам;
Синонимы (слова, близкие по значению)

Бедный — нищий
Работящий — трудолюбивый
Ленивый — пассивный
Ссориться — ругаться
Хитрый — лукавый
Дружить — ладить
Обидеть — оскорбить

2. Подберите антонимы (слова с противоположным значением)

Старый — молодой
Бедный — богатый
Трудолюбивый — ленивый
Добрый — злой
Честный — нечестный
Дружба — вражда
Согласие — разногласиеРусский

Posted on 


Творческие задание к сказке Ованеса Туманяна — «Пес и Кот»

1.Придумайте другое окончание сказки.
Напишите письмо герою: какой совет вы бы ему дали?

В конце сказки пёс и кот болше не враждуют и кот шьёт шубу в знак извинения и дарит пёсу. С того дня и до сих пор собака и кошка живут дружно․

Нарисуйте иллюстрацию к самому важному моменту сказки.
Уважаемый кот, прошу быть более ответственным, и если ты кому-то что-то обещаешь, нужно выполнять обещание вовремя.

С любовью,
Дани

2.Подбери синонимы к словам;
Синонимы (слова, близкие по значению)

Бедный — нищий
Работящий — трудолюбивый
Ленивый — пассивный
Ссориться — ругаться
Хитрый — лукавый
Дружить — ладить
Обидеть — оскорбить

2. Подберите антонимы (слова с противоположным значением)

Старый — молодой
Бедный — богатый
Трудолюбивый — ленивый
Добрый — злой
Честный — нечестный
Дружба — вражда
Согласие — разногласие

Թեմա՝ Կոտորակների կրճատում

Posted on 

  1. Կրճատիր կոտորակները.
    ա) 12/18= 2/3

    բ) 15/25= 3/5

    գ) 16/24= 2/3

    դ) 21/28= 3/4
  2. Գրիր՝ արդյոք կարելի՞ է կրճատել կոտորակը։ Եթե այո՝ կրճատիր.
    ա) 7/13= ՈՉ
    բ) 14/35= 2/5
    գ) 18/27= 2/3
    դ) 9/20= ՈՉ
  3. Լրացրու բաց թողնված թիվը, որպեսզի ստացվի հավասար կոտորակ.
    ա) 8/12 = 2 / 3
    բ) 10/15 = 2 / 3
    գ) 6/9 = 2 / 3
    դ) 20/25 = 4 / 5
  4. Համեմատիր կոտորակները (նախ կրճատիր, եթե հնարավոր է).
    ա) 18/24 = 3/4
    բ) 10/20 = 1/2
    գ) 12/16 > 2/3 12/16=3/4= 9/12 2/3= 8/12
    դ) 15/45 = 1/3
  5. Դասարանում կա 24 սովորող։ Նրանցից 18-ը մասնակցում են մաթեմատիկայի խմբակին։
    ա) Ինչպիսի՞ կոտորակով կարելի է ցույց տալ խմբակին մասնակցող աշակերտների մասը։
    բ) Կրճատի՛ր այդ կոտորակը։

Ա) 18/24
Բ) 18/24= 3/4

Այգու 20 ծառերից 12-ը խնձորենի են։
ա) Գրիր խնձորենիների մասը կոտորակով։
բ) Կրճատի՛ր ստացված կոտորակը։
գ) Ինչպիսի՞ մաս են կազմում մյուս ծառերը (կոտորակով և կրճատված ձևով)։

Ա) 12/20
Բ) 12/20= 3/5
Գ) 8/20= 2/5

ՃԱՀԻՃՆԵՐ. ԱՌԱՋԱՑՈՒՄԸ, ԴԵՐԸ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔՈՒՄ

Ճահիճներ. առաջացումը: Ճահիճները կազմում են ցամաքային ջրե­րի մի մասը: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:

Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ, աճում է ճահճային բուսականություն, և կարող է գոյանալ տորֆի շերտ:

ճահիճներում աճում ու ապրում են խոնավասեր բույսեր և կենդանիներ: Տարիների ընթացքում բույսերի մնացորդները, կուտակվելով, առաջաց­նում են տորֆ, որն օգտագործվում է որպես վառելիք, որոշ չափով նաև՝ պարարտանյութ:

Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրե­րը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ: Ուժեղ գոլորշացման դեպքում բարձրացած գրունտային ջրերն ամ­բողջովին գոլորշանում են, իսկ աղերը մնում են տեղում՝ առաջացնելով աղուտներ: Այս երևույթը լավ արտահայտված է Արարատյան դաշտում, որ­տեղ առաջացել են և ճահճուտներ, և աղուտներ:

ճահիճների նշանակությունը: Քանի որ ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ, ուստի երկրագնդի որոշ շրջաններում չո­րացվում են: Սակայն ճահիճների չորացումը կարող է խախտել նաև բնութ­յան հավասարակցությունը:

Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքներր հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպա­տակներով:

Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսե­րի և ծաղիկների մշակման համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է ճահիճը: Ինչպե՞ս է առաջանում:

    Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ, աճում է ճահճային բուսականություն, և կարող է գոյանալ տորֆի շերտ:

    Ճահիճները կազմում են ցամաքային ջրե­րի մի մասը: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:
  2. Արդյոք կարո՞ղ են ճահիճներ առաջանալ չորային շրջաններում, ինչո՞ւ:
    Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով:
  3. Ճահիճների չորացման ի՞նչ եղանակներ գիտեք:
    Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում:
  4. Ճահիճներն ի՞նչ դրական և բացասական նշանակություն ունեն:
    Բացասական կողմ- Քանի որ ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ, ուստի երկրագնդի որոշ շրջաններում չո­րացվում են: Սակայն ճահիճների չորացումը կարող է խախտել նաև բնութ­յան հավասարակցությունը:

    Դրական կողմ-

Քարտեզ

Քարտեզը երկրագնդի, մայրցամաքների, երկրների կամ առանձին տեղանքի պատկերն է հարթության վրա:
Քարտեզները կարող են պարունակել տարբեր տեղեկություններ, ցույց տալ պետություններ, լեռներ ու հարթավայրեր, օվկիանոսներ, գետեր, լճեր և այլն։ Դրանք
մեզ պատմում են տվյալ տարածաշրջանի բնակչության թվաքանակի, բնական
պաշարներ, կլիմայի և այլնի մասին: Քարտեզների շատ տեսակներ կան՝ քաղաքական,
ֆիզիկական, տրանսպորտային ուղիների, զբոսաշրջային, կլիմայական, պատմական
և այլ քարտեզներ:

Քաղաքական քարտեզներում պատկերված են երկրների, մարզերի
սահմանները, մայրաքաղաքներն ու կենտրոնները:

Աշխարհի քաղաքական քարտեզ

Աշխարհի քաղաքական քարտեզի ձևավորման պատմությունը — Գայանե Սարգսյան

Ֆիզիկական քարտեզները պատկերում են տվյալ տարածքի լեռներն ու
հարթավայրերը, ծովերն ու օվկիանոսները, գետերն ու լճերը և այլն։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ PHYSICAL MAP OF THE REPUBLIC OF  ARMENIA

Ճանապարհային քարտեզ

Քարտեզագիրները օգտագործում են հատուկ պայմանական նշաններ, որոնց միջոցով արտահայտում են
տարբեր աշխարհագրական տվյալներ՝ գյուղ, քաղաք,
օգտակար հանածոներ և այլն: Օրինակ՝ սև կետերը
քարտեզի վրա ներկայացնում են քաղաքները, աստղերը՝
մայրաքաղաքները, իսկ տարբեր տեսակի գծերը ներկայացնում են սահմանները, ճանապարհները և գետերը:
Գույները ևս հաճախ օգտագործվում են որպես նշաններ:
Օրինակ՝ ֆիզիկական քարտեզի վրա ցույց են տալիս
տեղանքի բարձրությունները կամ օվկիանոսների, ծովերի
խորությունները: Բարձրագագաթ լեռները քարտեզի վրա
մուգ շագանակագույն են, ծովի ամենախոր տեղանքները՝
մուգ կապույտ, իսկ դաշտավայրերը՝ կանաչ։
Քարտեզի բաղկացուցիչ մասը նրա պայմանական նշանների բացատրագիրն է՝ լեգենդան: Օրինակ՝ պատմական
քարտեզների լեգենդայի օգնությամբ կարող ես պարզել, թե ինչ փոփոխության են ենթարկվել երկրների սահմանները, որ ուղղություններով են շարժվել զորքերը,
որտեղ է եղել ճակատամարտը, երբ է կառուցվել քաղաքը
և այլն:

Առաջադրանքներ՝

1. Ի՞նչ ես կարծում, ներքոնշյալ մասնագետներից ո՞վ ո՞ր քարտեզը կօգտագործի.
ա. աշխարհագրագետը
բ. տաքսու վարորդը
գ. ուսուցիչը
դ. քաղաքական գործիչը
ե. պատմաբանը
զ. ոստիկանը:
 2.Մի քանի նախադասությամբ բացատրի՛ր, թե ինչ են մեզ ցույց տալիս
քարտեզները։
4.Ինչո՞վ է պայմանավորված քարտեզների բազմազանությունը:

5.Ի՞նչ է քարտեզը։
6.Քարտեզի ի՞նչ տեսակներ կան։
7.Ինչպե՞ս է քարտեզը օգնում կողմնորոշվելու ժամանակի մեջ: